ԳԱԶՆ ՈւՆԻ.ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՀԱՏԿՈւԹՅԱՄԲ

Բուժիչ նշանակություն

Բուժման նպատակով կիրառում են բույսից ստացվող բուսախեժը, ինչպես նաև բույսի վերգետնյա մասը։ Բուսախեժը հավաքում են գազի ծաղկման ժամանակ, հիմնականում գլխավոր արմստի միջուկից կամ ճյուղերից։ Այն սովորաբար հասնում է արմատի կտրված մասից, հատկապես շոգ օրերին։ Ցուրտ ժամանակ խեժը դադարում է։ Բուժական նշանակություն ունի միայն սպիտակ խեժը։ Բացի խեժից, աշնանը կամ գարնանը հանած արմատները օգտագործում են ոգեթուրմի կամ փոշու ձևով։ Վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում։ Գազը վաղուց հայտնի է ժողովրդական բժշկության մեջ։ Տարբեր ժողովուրդների կողմից օգտագործվում է որպես միզամուղ, փսխեցնող, քրտնամուղ, ինչպես նաև երիկամային,գեղձային, նյարդային հիվանդությունների ժամանակ։ Գազի առանձին տեսակներ Չինադտանում օգտագործում են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, շաքարախտի բուժման համար։ Գերմանիայում դեղաբույսից ստացվող պատրաստուկը գործածում են որպես լուծողական։

 Ճապոնիայում գազը հայտնի է որպես հիպոտենզիվ, իսկ Ֆրանսիայում որպես փափկեցնող և թարմացնող միջոց՝ մարսողական տրակտի հիվանդությունների ժամանակ։

Մխ. Հերացին ստացված խեժը խառնելով եզան լեզվի և բուսական այլ հյութերի հետ՝ օգտագործել է հազի և ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների դեպքում։

Ջրաթուրմը ավելի արդյունավետ ներգործում է արյան շրջանառության խանգարման առաջին և երկրորդ աստիճանների, ինչպես նաև սուր նեֆրիտների ժամանակ։

Բույսի անգամ ցածր խտությամբ ջրաթուրմը օժտված է մանրէասպան և նախակենդանիների վրա ներգործվող հատկությամբ