ՄԵԿ ԲԱԺԱԿ ՄԱՍՈՒՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՒՅՆՔԱՆ ՎԻՏԱՄԻՆ C, ՈՐՔԱՆ 40 ՆԱՐԻՆՋԸ

Մասուրն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան մյուս մրգերը։ Մեկ բաժակ մասուրը պարունակում է նույնքան վիտամին C, որքան 40 նարինջը։ Այն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ գաստրիտի, դիարեայի դեպքում, ինչպես նաև վիտամին С-ի մակարդակը կարգավորելու նպատակով։ Այս պտուղն օգնում է ազատվել հոգնածությունից, հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար։

Երիկամները մաքրելու համար 

ապակե տարայի մեջ 2 ճաշի գդալ չոր մասուր լցրեք, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Փակեք տարան, մութ վայրում 8-10 ժամ թրեք։ 10 ժամ անց ստացված հեղուկին 4 ճաշի գդալ մեղր և կես կիտրոնի հյութ ավելացրեք։ Խմեք օրվա ընթացքում երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Յուրաքանչյուր անգամ հարկավոր է օգտագործել 100 մլ։ Օգնում է բարձրացնել իմունիտետը՝ խուսափել վարակներից:

Անեմիայի դեպքում

Երկու  ճաշի գդալ մասուրին ավելացրեք 2 ճաշի գդալ եղինջ, 2 ճաշի գդալ խատուտիկի արմատ, 1 ճաշի գդալ համեմ, 1 լիտր եռացրած ջուր և թրմեք գիշերվա ընթացքում։ Հաջորդ օրը  խառնուրդը  բաժանեք 3 մասի և խմեք օրվա ընթացքում: Խմելուց առաջ թեթևակի տաքացնել: