ՁՆԾԱՂԻԿՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԸ, ՄԻԶԱՊԱՐԿԸ,  ԱՐՅԱՆ ԱՆՈԹՆԵՐԻ ՍՊԱԶՄԸ,  ԿԱԹՎԱԾԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ,  ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԸ

Ձնծաղիկը ամենավաղ ծաղկող բույսերից է, որը ոչ միայն հիացնում է իր գեղեցկությամբ, այլեւ օգնում է հաղթահարել մի շարք հիվանդություններ։

Ձնծաղիկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, հակասնկային, խորխաբեր, փորլուծիչ, ցավազրկող և հակաուռուցքային հատկություններ։

 Գարնան սկզբին անտառի եզրերին կարող եք գտնել բոլորի սիրելի առաջին ծաղիկները՝ ձնծաղիկները:

Առաջին գարնանային ծաղիկները՝ ձնծաղիկները, ոչ միայն ունակ են տրամադրություն բարձրացնելու և անսպասելի անակնկալ մատուցելու, այլև ունեն մի շարք բաղադրիչներ, որոնք անփոխարինելի են բժշկության մեջ։

Ձնծաղիկի բուժիչ հատկությունները

Գարնան առաջին ծաղիկը ուժեղ բուժիչ հատկություններ ունի, սակայն բույսի բոլոր մասերը թունավոր են և պարունակում են մեծ քանակությամբ ալկալոիդներ, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Պաշտոնական բժշկության մեջ ձնծաղիկների օգուտներն օգտագործում են դեղերի արտադրության մեջ, որոնք օգտագործում են խանգարված զգայունության և շարժիչ գործառույթների, օստեոխոնդրոզի, միոպաթիայի, միասթենիայի, մաշկային հիվանդությունների և սնկային վարակների համար:

Կարևոր է. քանի որ բույսը շատ թունավոր է, դրա օգտագործումը ժողովրդական բժշկության մեջ վտանգավոր է և խորհուրդ չի տրվում:

Որտե՞ղ են օգտագործում ձնծաղիկը

Ձնծաղիկը հարուստ է այնպիսի նյութերով, ինչպիսիք են գալանտամինը, գալանտամիդինը, նիվալինը և միկորինը:

Գիտնականները առանց վարանելու կարող են պնդել, որ բոլոր նյութերն ունեն շատ ուժեղ ազդեցություն, որոնք կարող են բացասական հետևանքներ առաջացնել: Հետևաբար, միայն ձնծաղիկի բոլոր բաղադրիչների ճիշտ օգտագործումը կարող է բուժել լուրջ հիվանդություններ բժշկության տարբեր ոլորտներում՝ մաշկաբանության, նյարդաբանության, ուռուցքաբանության բնագավառում:

Հիվանդություններն ու ձնծաղիկը

Ձնծաղիկը ունի գործողության լայն սպեկտոր, որն օգնում է բուժել շատ լուրջ հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել, եթե դեղամիջոցների բաղադրության մեջ առկա է ձնծաղիկի բաղադրիչը։ Ամենատարածված հիվանդությունները, որոնք ենթակա են ձնծաղիկի ակտիվ բաղադրիչներին՝ մանկական ուղեղային կաթվածն է, նյարդաբանական հիվանդություններն են, միգրենն է, պոլիոմելիտի հետեւանքները, միզապարկի և աղիքների ատոնիան, ռադիկուլիտը, վերջույթների արյան անոթների սպազմը, նյարդային վերջույթների տրավմատիկ վնասվածքները, ոսկորային և անոթային հիվանդությունները, կաթվածահարությունը, վերջույթների ախտահարումները տարբեր ծագման սնկերով, տարբեր օրգանների չարորակ ուռուցքներ:

Նաև դեղերի բաղադրության մեջ առնվազն փոքր քանակությամբ ձնծաղիկի առկայությունը թեթեւացնում է գլխապտույտը, թքածորությունը, սրտխառնոցը, հաճախասրտությունը:

Հակացուցումներ

Կան մի շարք հիվանդություններ և պայմաններ, որոնց դեպքում չի՛ կարելի ձնծաղիկ պարունակող դեղամիջոցներ ընդունել, օր.՝ բրոնխիալ ասթմայի, սիրտանոթային հիվանդությունների, էպիլեպսիայի, հիպերտոնիայի դեպոքում:

Ձնծաղիկի ցանկացած ձևով օգտագործումը խստիվ հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ժամանակ։

Ավանդական բժշկությունն և ձնծաղիկը

Կարծիք կա, որ ձնծաղիկի բուժիչ հատկությունները այնքան խտացված են և ունեն հզոր ազդեցություն, որ այն այնքան էլ ակտիվորեն չեն օգտագործում ժողովրդական բժշկության բնագավառում, բայց ավանդական բժշկության մեջ նրան հավասարը չունի։

Չնայած բոլոր նախազգուշացումներին՝ հայտնի են ձնծաղիկների օգտագործման բաղադրատոմսեր որոշակի տեսակի հիվանդությունների դեպքում։

Ամենատարածվածը սպիրտային թուրմն է, որը հիանալի միջոց է թրջոցների ձեւով, որոնք նշանակում են մաշկաբանական հիվանդությունների բուժման ժամանակ։

Սպիրտային թուրմ. 100 գ ձնծաղիկի չոր տերևներ, 50 գ չորացրած սոխ, 1 լ ալկոհոլային խմիչք: Բոլոր բաղադրիչները խառնել իրար և թրմել 3-շաբաթ, որից հետո օգտագործել թրջոցների ձեւով և արտաքին օգտագործման համար։

Ձնծաղիկի թուրմ. 20 գ  չորացած ձնծաղիկի տերևներ, 0.5 լ  եռացրած ջուր: Տերևները լցնել եռացրած ջրի մեջ և ջրային բաղնիքում եփել 15-20 րոպե։ Օգտագործել աղիների, արթրիտի և ռադիկուլիտի հետ կապված խնդիրների դեպքում:

 Բայց պետք է հիշել, որ թուրմը պետք է օգտագործել խստորեն 1 թեյի գդալ միանգամից, որպեսզի ազդեցությունը լինի դրական, առանց կողմնակի ազդեցությունների։