ՓԱԹԵԹՆԵՐՈՎ ԹԵՅՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

Հետազոտողները նշում են, որ փաթեթներով թեյի սիրահարները թեյի հետ միասին օգտագործում են բազմաթիվ վնասակար հավելանյութեր:
Փաթեթներով թեյը խաթարում է մարսողական համակարգի աշխատանքը, երիկամները, ոսկորները, ինչպես նաև կարող է առաջացնել քաղցկեղ և անպտղություն: Պատճառը այդ փաթեթների մեջ առկա քլորն ու այլ վտանգավոր միացություններն են:
Բանն այն է, որ փաթեթներով թեյը այնքան էլ կապ չունի իսկական թեյի հետ: Այն պատրաստում են հին տերևներից, որոնք աճի ժամանակ կուտակում են հողի մեջ առկա ֆտորիդները, իսկ նման միացությունները վնասակար են ոսկորների ու երիկամների համար:
Իսկ որտեղի՞ց է քլորը հայտնվում թեյի փաթեթներում: Քլորով սպիտակեցնում են փաթեթների համար արտադրվող թղթերը, բացի այդ թղթե փաթեթների մեջ հաճախ լինում է էպիքլորգիդրին, որն օգտագործում են որպես թունաքիմիկատ:
Ջրի հետ փոխազդելով՝ այն կարող է առաջացնել անպտղություն, իմունային համակարգի հետ կապված խնդիրներ և անգամ քաղցկեղ:
Թեյի փաթեթները պատրաստվում են նեյլոնից կամ անգամ պլաստմասայից, որոնք թունավոր նյութեր են արձակում: Եթե թեյը մեկ անգամից ավել եք եռացնում, ապա այդ նյութերի քանակը ձեր օրգանիզմում ավելանում է: Բացի այդ փաթեթներում հաճախ լցնում են շատ մանր տերևներ և թեյի փոշի, որոնք միայն գույն են հաղորդում ջրին: