ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿԻ ՈՐԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԱԶԱՏԱՈՒՄ ՃԻՃՈՒՆԵՐԻՑ, ԽՈԼԵՍԹԵՐԻՆԻՑ, ԴԻԱԲԵՏԻՑ

*Դդմի սերմերը ճիճուներից, խոլեսթերինից, դիաբետից ազատվելու անփոխարինելի բնական միջոց են: 

*Պարունակում են 44% -ից 50% յուղային ֆրակցիա (հարուստ է մոնո- և պոլի չհագեցած
ճարպաթթուներով), մանրաթելերի բարձր պարունակություն (23-27%), սպիտակուցներ (37% -ից 40%), հարուստ է հանքանյութերով, հատկապես՝ ցինկ, մագնեզիում, կալիում, վիտամիններ, ֆոլաթթվի աղեր (ֆոլաթթուներ) և այլ սննդանյութերով:

*Դդմի սերմերը հակաբորբոքային հատկություն ունեն հատկապես շագանակագեղձի և միզուղիների համակարգի հիվանդությունների դեպքում։

*Դդմի սերմերը մագնեզիումի լավ աղբյուր են, և ըստ ֆրանսիական ուսումնասիրությունների՝ արյան մեջ մագնեզիումի 40%-ով բարձր մակա րդակ ունեցող մարդիկ ավելի երկ ար են ապրում և ունեն ավելի քիչ լուրջ հիվանդություններ:

*Սերմերը ավելի բուժիչ են, երբ ուտում են թարմ և հում վիճակում։Իսկ դրա համար ավելի լավ է դրանք թրջել գիշերվա ընթաց-քում, իսկ առավոտյան ուտել։

Հիշեք, որ աղով համեմված և տապակած դդումի սերմերը չունեն բուժիչ հատկություններ և սննդային արժեք։
*Հագեցած ճարպաթթուներով հարուստ յուղը, որը պարունակվում է դդմի սերմերում, դրական արդյունքներ է տալիս միզապարկի և շագանակագեղձի խնդիրների (հիպերպլազիա) բուժման համար։

Դդմի սերմերի այլ առավելությունները

*Օգտակար է սրտի առողջության համար:

Դդմի սերմերի մեջ պարունակվող յուղն իր բաղադրությամբ համեմատելի է ձիթապտղի յուղի հետ:

*Դրանք հարուստ են կալիումով, որը կարևոր դեր է խաղում արյան ճնշման վերահսկման գործում:

*Փորկապություն. դդմի սերմերում մանրաթելերի կոնցենտրացիան բավականին բարձր է, ինչի ամենօրյա օգտագործումը դարձնում է հիանալի միջոց փորկապության կանխարգելման և բուժման համար:

*Մաշկ, մազեր և տեսողություն. դդումի սերմերը հարուստ են վիտամին E-ով, ճանաչված հակաօքսիդանտ ակտիվությամբ և դրանց ամենօրյա օգտագործումը պայքարում է ոչ միայն մաշկի, այլ ամբողջ օրգանիզմի բջիջների վաղաժամ ծերացման դեմ: Դրանք նաև հարուստ են վիտամին A-ով, որը կանխում է աչքի հիվանդությունները, հատկապես՝ մակուլյար դեգեներացիան և կատարակտը։

 *Շագանակագեղձ. համարվում է շագանակագեղձի և միզուղիների խնդիրների կանխարգելման լավագույն բնական միջոցներից մեկը:

*Վերացնում է մակաբույծներին. բուժման մեկ դոզայի համար ցուցումը 100-ից 150 գ է (երեխաներ) և 200-ից 250 գ (մեծահասակներ) դատարկ ստամոքսին:

*Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի համար

Վերցնել  60 գ դդմի սերմ, 2 ճ. գդ. բնական մեղր, 200 մլ մաքրված ջուր, 20 կաթիլ պրոպոլիսի ալկոհոլային թուրմ:

*Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, ստանալ համասեռ զանգված։ Ընդունել 1 թ. գդ. օրական 5 անգամ։

*Սա կարող են օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաները, սակայն 2-ից 7 տարեկան հասակում չափաբաժինը պետք է կրճատվի մինչև կիսով չափ:

*Դդմի սերմերի ալյուրն օգտագործեք  խոլեսթերինի, տրիգլիցերիդների, շաքարախտի և փորկապության դեպքում

Սերմերը մի քանի ժամ թրմել  ջրի մեջ և լվանալ, չորացնել սենյակային ջերմաստիճանում։ Չորացրած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել։ Պահել ալյուրը կափարիչով տարայի մեջ։ Առաջարկվող չափաբաժինը օրական 3 ճաշի գդալից ոչ ավելին է:

դդմի սերմերը պարունակում են ցինկ, որը նպաստում է տեստոստերոնի արտադրությանը, ինչը բարելավում է սերմնահեղուկի որակը, քանակը և նորմալացնում լիբիդոն: տտղամարդկանց համար դդմի սերմերի նորմը սահմանափակ չէ, սակայն խորհուրդ է տվել օրական մոտ 60-70 գրամ ուտել այդ մթերքից:

 Դդմի սերմերը պարունակում են տղամարդկանց համար անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր, օրինակ՝ B խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը, նպաստում են հեմոգլոբինի սինթեզին և էրիթրոցիտների վերականգնմանը:

F, A և K վիտամինները բարձրացնում են տոնուսը և սեռական էներգիան, իսկ E վիտամինը նպաստում է բջիջների վերականգնմանը։ 

Հագեցած թթուները ամրացնում են արյան անոթների պատերը, իսկ սերմերի մեջ պարունակվող միկրոտարրերը խթանում են էնդոկրին համակարգի գործունեությունը: Այս ամենը միասին իսկապես զարմանալի ազդեցություն է թողնում պոտենցիայի վրա: