ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ՀՈԴԱՑԱՎԵՐԻ ԴԵՄ

 Սոճենու կտրատած ճյուղերը լցնել10 լիտրանոց կաթսայի մեջ մինչեւ կեսը, վրան եռացրած ջուր լցնել, եռացնել 5 րոպե: Պատրաստել առավոտյան եւ թրմել  մինչեւ երեկո: Երեկոյան ավելացնել կես կգ աղ, խառնել եւ քամել: Այդ թուրմով 20 րոպե լոգանք ընդունել, սրբիչով թեթեւակի չորացնել մաշկը եւ պառկել քնելու: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել 5-6 անգամ` շաբաթը 2 անգամ:

Քսուք հոդացավերի դեմ. մեկ ճ. գդ. մեղրը, 1 ճ. գդ. մանանեխը (գորչիցա) եւ 1 ճ. գդ. արեւածաղկի յուղը խառնել իրար: Ջրի գոլորշու վրա եփել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Պատրաստի զանգվածը մերսել ցավող մասին: