ԿԱՂՆՈՒ ԿԵՂԵՎԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընդհանուր առմամբ, աշխարհում կա մոտ վեց հարյուր տեսակի կաղնու ծառ:
*Գրեթե բոլոր կաղնիներն աճում են Հյուսիսային կիսագնդում: Կաղնու որոշ տեսակներ քաղցր կաղին են արտադրում, որոնք ուտելի են:
*Կաղինն օգտագործում են սուրճ հիշեցնող տոնիկ ըմպելիք պատրաստելու համար:
*Կաղնի կեղևը պարունակում է զգալի քանակությամբ թթուներ:
*Կաղնու կեղևն օգտագործում են մաշկաբանության, դիմահարդարման, գաստրոէնտերոլոգիայի և բժշկության այլ բնագավառում:
*Որոշ դեպքերում օգտագործում են կաղնու տերեւներն եւ կաղինները։
Կաղնու ծառի բուժիչ հատկությամբ է օժտված, հիմնականում, ծառի կեղևը, որը ներառված է տարբեր բուժիչ պատրաստուկների մեջ և օգնում է մաշկի ու ներքին օրգանների տարբեր հիվանդությունների բուժմանը։ Կաղնու կեղևը պաշտոնապես ներառված է բուժիչ բույսերի գրացուցակում և օգտագործում են պաշտոնական բժշկության մեջ որպես հակասեպտիկ և տտիպող միջոց:
*Կաղնու կեղևի թուրմերն օգտագործում են փորլուծությամբ ուղեկցվող հիվանդությունների բուժման համար։
*Օգտագործում են գինեկոլոգիայում տարբեր պաթոլոգիաների բուժման, ատամնաբուժության, արական մարմնի առողջությունը բարելավելու, մաշկի և մարսողության հետ կապված խնդիրների լուծման համար:
*Կաղնու կեղևը պարունակում է շատ ֆլավոնոիդներ, սպիտակուցներ և օսլա, ինչը խթանում է բջիջների և հյուսվածքների վերականգնման գործընթացը: Դրանք ունեն բուժիչ ազդեցություն՝ խթանելով լորձաթաղանթի վերականգնման գործընթացներն և նվազեցնելով գրգռվածությունն ու բորբոքումը։
Կաղնու կեղևի հակացուցումները
Չնայած կաղնու կեղևի օգտակար հատկություններին, անհրաժեշտ է այն զգուշությամբ օգտագործել, բացառելով բոլոր հնարավոր հակացուցումներն և խորհրդակցելով բժշկի կամ բուսաբանի հետ։
*Կաղնու կեղևի թուրմը խորհուրդ է տրվում խմել ցինգայի, փորլուծության, սնկերից կամ պղնձի աղերից առաջացած թունավոումների, դիզենթերիայի, երիկամների բորբոքման, լյարդի ու փայծաղի հիվանդությունների դեպքում:
*Կեղևի եփուկի տաք գոլորշին օգնում է փափկեցնել կոշտուկները, իսկ լվացումները բուժում են թարախակալված վերքերը:
Հիշեք, որ արգելվում է թուրմերի և կաղնու կեղևի պատրաստուկների այլ ձևերի ընդունումը, եթե ունեք լյարդի լուրջ վնաս (հեպատիտ, ցիռոզ, անբավարարություն), երիկամների ծանր պաթոլոգիաներ (նեֆրիտ, վերջնական փուլի քրոնիկ երիկամների հիվանդություն), արտաքին կամ ներքին հեմոռոյ, քրոնիկ փորկապություն, ալերգիա բույսերի բաղադրիչների նկատմամբ, բաղադրիչների նկատմամբ անհանդուրժողականություն:
*Կաղնու կեղևը համարվում է որպես արդյունավետ մածող միջոց և կիրառվում է միզուղիների հիվանդությունների, թութքի և վերքերի բուժման նպատակով։
*Կաղնու կեղևը հանրահայտ է որպես ստամոքսաաղիքային տրակտի, կատառի, դիզենտերիայի, մաշկային որոշ հիվանդությունների, լնդերի բորբոքումների, վերքերի, արյունահոսող թութքի, կանանց սպիտակաթորանքի, անգինայի, բերանի վատ հոտի և ցրտահարված վերջույթների բուժման հուսալի միջոց։
*Կեղևի եփուկը խառնելով կարմիր գինու հետ, տալիս են արյունահոսությունների, միզապարկի բորբոքման դեպքում։
*Կեղևի եփուկը լայնորեն կիրառել են արյունային լուծի, խոլերիայի, ստամոքսային և աղիքային արյունահոսությունների, լնդախտի, ռախիտի, սնկային և ծանր մետաղների աղերով թունավորումների, լյարդի և փայծաղի հիվանդությունների, հատկապես պառկելախոցի ժամանակ և այլն։
*Չչարաշահել. արգելվում է նաև դեղորայքային հումքի շարունակական ընդունումը ավելի քան 2 շաբաթշ։ Այս դեղամիջոցի չարաշահման դեպքում հնարավոր է ծայրահեղ լուրջ կողմնակի բարդություններ՝ սրտխառնոց, փսխումով, հոտի կորուստ, լեղապարկի և լյարդի խանգարում, ինչպես նաև երիկամների վնաս:
*Կաղնու կեղևն օգտագործում են պայքարելու պաթոգեն բակտերիաների դեմ և ամրացնելու ատամները, լնդերը, նվազեցնելու լորձաթաղանթների այտուցը, վերացնելու լնդերի արյունահոսությունը:
*Թարախակալված վերքերի դեպքում շատ արդյունավետ են նաև թարմ մանրացրած տերևները:
*Բոված կաղիններից կարելի է պատրաստել սուրճին փոխարինող ըմպելիք:
*Երկու լիտր եռացրած ջրին ավելացնել 200 գրամ մանրացրած տերև, 4 ժամ թրմել, քամել և օգտագործել ուղիղ աղիքի արտանկման, ոտքերի առատ քրտնարտադրության, թութքային արյունահոսությունների (նստած լոգանք), երեխաների մոտ մարսողության խանգարման և դեզենթերիայի (հոգնա) դեպքում: Այս եփուկին անհրաժեշտ է ավելացնել նաև օսլա՝ 3:1 հարաբերակցությամբ:
*Քսուքի պատրաստման համար իրար խառնել սև բարդու մանրացրած բողբոջները, կաղնու մանրացրած կեղևն ու կարագը (1:2:7 հարաբերակցությամբ). Այս ամենը լցնել էմալապատ տարրայի մեջ, 3-4 ժամ թրմել, ապա դնել կրակին և եռացնել: Գոլ խառնուրդը քամել և լցնել ապակյա տարրայի մեջ: Այս քսուքն օգտագործում են չապաքինվող վերքերի և պառկելախոցերի դեպքում:
*Ոտքերի սնկերը վերացնելու նպատակով կաղնու կեղևից մի բուռ լցրեք տաք ջրի մեջ եւ 15 րոպե ընդունեք տաք լոգանք: