ԱՅՍ ԼՈՒԾՈՒՅԹԻ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱՑԱՎ ԿԱՏԱՐԱԿՏԸ


-Այս դեղատոմսը պատրաստելու համար առանձնապես շատ ջանքեր չեն  պահանջվում, այն բոլորին հասանելի է,- ասում է Զ.Ա Շարաֆուտդինովան:
Աչքերը բուժելու համար առաջարկում եմ պատրաստել շատ լավ դեղատոմս: Այս դեղատոմսի միջոցով կարելի է բուժել գլաուկոման, կատարակտը, արցունքակալությունը, հեռատեսությունը, կարճատեսությունը և աչի այլ հիվանդություններ:  Դեղատոմսի բաղադրիչները հասանալեի է բոլորին. այն փորձել եմ ինձ վրա, երբ երկաթուղային կայարանում աշխատելու ժամանակ տեսողությունս վատացավ: Դեղամիջոցն օգնել է նաև իմ 62-ամյա մայրիկին: Երկու տարի առաջ, ցավոք սրտի, շատ ուշացումով նկատեցի, որ նրա աջ աչքը ամբողջովին ծածկվել էր սպիտակ փառով, թաղանթով, իսկ ձախ աչքը գրեթե ոլորովին  չէր տեսնում: Բժիշկներն ախտորոշել էինª կատարակտ: 
Խնկեղեգից-ակիրից և վաղենակից  պատրաստել եմ լուծույթ և մայրիկիս հետ խմել ողջ տարվա ընթացքում 4 շիշ 0.5-ական լ: Արդյունքը հրաշալի  էրª  մայրիկիս աջ աչքի  վրա առաջացած սպիտակ փառը վերացավ, ձախ աչքը նույնպես սկսեց լավ տեսնել:   Ավելինª նրա  սառը ձեռքերը տաքացան, սկսեց  ավելի լավ լսել, քանի որ այս լուծույթը մաքրում է նաև անոթները: 
Պատրաստման եղանակը
Հարկավոր է խնկեղեգի արմատից և վաղենակից մեկական բուռ լցնել 0.5 լ օղու մեջ, թրմել 12 օր մութ տեղում, ամեն օր թափահարել, կարելի է նաև չքամել: 
Խմել օրը 3 անգամ 1 թեյի  գդալի չափով ճաշելուց 30 րոպե առաջ: 
Բուժման կուրսի ընթացքում պետք է տարվա ընթացքում խմել 4  հատ 0.5-ական լ լուծույթ: Ինչքան լուծույթը մնում է, այնքան ավելի թունդ է դառնում, որն ավելի լավ է ազդեցություն է ունենում: 1 շիշը բավարարում է 2 ամիս: Բուժման կուրսի ժամանակ  2 ամիս խմելուց հետո 1 ամիս դադար տալ և կրկնել: