ԴԱՆԴՈՒՌՆ ՕԳՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ՝ ԲՈՒԺՎԵԼ ՍԵՌԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՈՆՈՐԵԱՅԻ, ՍԻՖԻԼԻՏԻԿ ԱՐՏՐԻՏԻ, ՊԱՐԱԼԻՉԻ ԴԵՊՔՈՒՄ

*Հիպոկրատի ժամանակներում դանդուռի սերմերը համարվում էին օրգանիզմը մաքրող միջոց: Ավիցենան դանդուռի մասին հիշատակել է 70 անգամ:
*Հնդկաստանում, Եգիպտոսում, Հայաստանում 3000 տարի առաջ օգտագործել են սննդի մեջ։ Գտնվել են հին ասորական պատմական նյութեր, որոնցում նկարագրված են դանդուռի բուժիչ հատկությունները և դեղատոմսերի պատրաստման եղանակները։ Հնում դանդուռն իր ուրույն տեղն է ունեցել` գլխացավերի, կոնյուկտիվիդի, արյունաթքության, ճիճուների, ստամոքսային հիվանդությունների բուժման համար:
Դանդուռը հարուստ է օգտակար նյութերով, պարունակում է. 86.6% ջուր, 1.8%-2.2% ազոտական նյութեր, 2.2%-6.5% ազոտազուրկ նյութեր, 1.2% բջջանք, 2% սպիտակուցներ, 2.4% լորձանյութ և բուսական խեժ, 3.4% ածխաջրեր, այդ թվում' գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա և այլ շաքարներ։ 0.4% ճարպեր, այդ թվում' ալֆա-լինոլենային թթու և այլն։ Կարոտինային նյութեր' բետա-կարոտին և լյուտեին, B1, E, K, PP և C վիտամիններ, ֆլավոններ։ Կալիում՝ 494 մգ, նատրիում՝ 45 մգ, կալցիում՝65 մգ, մագնիում՝ 68 մգ, երկաթ՝2 մգ, ցինկ, մարգանեց և այլն։
Օրգանական թթուներ, ստերոիդներ, 0.3 % ալկալոիդներ, սապոնին, ֆենոլկարբոնային թթուներ, գլիկոզիդներ, մուգ կարմիր գույնի ներկանյութ, նորադրենալին։ Սերմը պարունակում է ածխաջրեր, ճարպաթթուներ, օլենի, պալմիտինի, լինոլի և այլն։
Կալիֆոռնիայի 1849 թ. ոսկու հանքերում աշխատող 10 000 բանվորների շրջանում տարածվել էր լնդախտ հիվանդությունը, ողջ են մնացել միայն նրանք, ովքեր դանդուռ են կերել։ Բույսին տրվել է ՙՀանքափորի մարոլ՚ անվանումը։
Ապացուցված է, որ բույսից ստացված պատրաստուկների ներերակային ներարկումն ուժեղացնում է սրտի ռիթմերը, նեղացնում արյունատար անոթները և բարձրացնում ճնշումը։ Նման ազդեցություն ունի բույսի մեջ պարունակվող նորադրենալինը։ Որպես բուժահումք են հանդիսանում սերմերը և թարմ հավաքած կանաչ զանգվածը։
*Ճապոնիայում դանդուռն օգտագործում են որպես միզամուղ եւ հակաբորբոքային միջոց:
*Չինաստանում օգտագործում են լյարդի եւ երիկամների հիվանդությունների, հոնորեայի, սիֆիլիտիկ արտրիտի, ավիտամինոզի, պարալիչի, ինֆեկցիոն ծագում ունեցող հիվանդությունների դեպքում:
*Թարմ հյութը օգտակար է աչքի հիվանդությունների դեպքում: Որոշ երկրներում դանդուռն օգտագործում են որպես սիրտ-անոթային հիվանդությունները ապաքինող միջոց:
*Սերմերի ջրաթուրմն օգտակար է ստամոքսի խանգարումների եւ փսորիազի դրսեւորումների դեպքում:
*Արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը դանդուռով բուժել է լյարդի, երիկամների հիվանդությունները եւ շաքարախտը:
*Դանդուռն օգտագործել են նաեւ որպես արյունաստեղծ միջոց:
*Դանդուռի թուրմը (1 ճ. գդ. չոր բույսի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, մինչեւ սառչելը) խորհուրդ է տրվում տղամարդկանց` սեռական անկարողությունը բուժելու համար: Թուրմը պետք է խմել օրը 3-4 անգամ` 2 ճ. գդ-ի չափով:
*Հիպոկրատը, Պլինիուսը և այլ իմաստասերներ խորհուրդ են տվել օգտագործել բույսի տերևից և սերմից ստացված պատրաստուկներն աչքերի հիվանդությունների, գլխացավի, ներքին օրգանները մաքրելու համար:
*Մերձավոր Արևելքում թարմ և չորացրած դանդուռով համեմված աղցանները ստացել են հատուկ ՙֆատտուշ՚ անվանումը։
*Դանդուռը խորհուրդ է տրվում ուտել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի նախնական փուլում։ *Մանրացրած սերմի խառնուրդը մեղրի հետ (1։1) նվազեցնում է ասթմայի նոպաների հաճախականությունը։
*Դանդուռի թուրմը խորհուրդ է տրվում խմել լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում՝ որպես միզամուղ, իսկ մկանների ջղակծկումների դեպքում՝ թրջոց դնել։
*Տերևի հյութը հանգստացնում է միջատների խայթոցների հետևանքով առաջացած քորը։
*Դանդուռն օգտագործում են նաեւ մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման ժամանակ:
*Թարմ կամ մարինացված դանդուռը կարգավորում է թրոմբոցիտների առաջացման գործընթացը, ինչի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը։ Խորհուրդ է տրվում համեմել բուսայուղով, տնական քացախով, սխտորով։
*Ստամոքսի խանգարումների դեպքում 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ դանդուռի սերմեր, 2-3 րոպե եռացնել, թրմել եւ օրը 3 անգամ խմել բաժակի 1/3 չափով:
*Փսորիազի եւ արտաքին ուռուցքների դեպքում դանդուռի սերմերը լավ տրորել, խառնել վազելինի հետ եւ քսել մաշկին:
*Բացի միզամուղ հատկություններից, դանդուռն ունի հակաբորբոքային նշանակություն: *Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար.
*մանրացնել դանդուռի տերեւները, լավ տրորել, դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կամ` թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա:
Դանդուռի` աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի քանակը, նվազեցնում աթերոսկլերոզի առաջացումը:
*Թարմ բույսը օժտված է հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, շաքարի քանակությունը որոշակիորեն նվազեցնող հատկություններով:
*Դանդուռի թարմ բուսահյութը օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների, լյարդի եւ միզապարկի լորձաթաղանթի համար:
*Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում. դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո: Այս նույն դեղատոմսով կարելի է նաեւ բուժել թութքը.
*քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութը, այն բացել 10 ճաշի գդալ գոլ ջրով եւ օրը 2 անգամ հոգնա անել: Կատարել 2 շաբաթ:
*Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից դանդուռն օգտագործել են անքնության դեպքում, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը, եւ առհասարակ` վերքեր բուժելու համար:
*Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր, թրմել եւ խմել:
*Դանդուռն օգտագործում է նաեւ բացիլային դիզենտերիայի դեպքում:
*Սերմերն օգտագործում են խրթեշավոր որքինի դեպքում. 2 ճ. գդ. սերմերը 2 թեյի բաժակ ջրի հետ էմալապատ տարայի մեջ 2-3 րոպե եռացնել, թրմել, մինեւ սառչելը եւ օրը 3 անգամ ուտելուց հետո 1 ճաշի գդալի չափով խմել:
Զգուշացում. խորհուրդ չի տրվում ուտել հիպերտոնիկ հիվանդության դեպքում։