ՀԱՎԻ ՁՈՒՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ

 

Սննդակարգում ներառված հավի ձուն կանանց մոտ զգալիորեն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մթերքն ավելի քան 12 հիմնական վիտամին է պարունակում, այդ թվում՝ B, A, E, K խմբի վիտամիններ, իսկ D վիտամինի պարունակությամբ զիջում է միայն ձկան յուղին:
Բավական ցածր կալորիականություն ունենալով (100 գրամ մթերքում` 150 կկալ), դրանք մեր օրգամիզն ապահովում են կոբալտով, մագնեզիումով, բորով, պղնձով: Այս մասին գրում է ամերիկյան The Health Essentials ամսագիրը:
Համեմատաբար վերջերս ամերիկյան դիետոլոգները հավի ձվի մասին եւս մեկ փաստ են պարզել: Դեղնուցը, որը, ինչպես հաճախ ենթադրում են, «վնասակար» խոլեսթերին է պարունակում, չափավոր օգտագործման դեպքում՝ օրական մեկ ձու, կնոջ օրգանիզմին Օմեգա-6 է մատակարարում:
Այդ նյութերը կրճատում են օրգանիզմում էյկոզանոիդների քանակությունը, որոնք բորբոքային գործընթաց են առաջացնում, իսկ դեղնուցում առկա խոլեինը նպաստում է բջիջների արագ վերականգնմանը:
Ձուն օգտակար է նաև հղի և  կերակրող մայրերին, ինչպես նաև այն  կանանց, ովքեր հղիություն են ծրագրում, քանի որ դրանք ֆոլաթթու են պարունակում (B9 վիտամին), որը կարևոր դեր է կատարում բջիջների արտադրության գործում, օգնում է երեխայի ճիշտ կազմավորմանն ու պաշտպանում է կնոջ առողջությունը:
Դեռևս 2003 թվականին գիտնականները պարզել էին, որ դեռահասության շրջանում մեծ քանակությամբ ձվի, բանջարեղենի և  մանրաթելերի օգտագործումն աղջիկների մոտ 18%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Երկու տարի անց գիտնականների մեկ այլ խումբ էլ պարզել է, որ շաբաթական առնվազն 6 ձու օգտագործող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է 44%-ով՝ ի տարբերություն այն կանանց, ովքեր շաթաբական 2 ձվից պակաս են ուտում:

Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of the American College of Nutrition պարբերականում: