ՕՐԱԿԱՆ ՔԱՆԻ՞  ՁՈՒ Է ԿԱՐԵԼԻ ՈՒՏԵԼ

 

Հավկիթն ամենասննդարար մթերքներից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին՝ ճիշտ աշխատելու համար: Վիտամինների մեջ կարելի է առանձնացնել А, D և В12 վիտամինները, իսկ հանքանյութերի մեջ՝ սելենն ու ֆոսֆորը: Հավկիթի սննդարար արժեքը կախված չէ կճեպի գույնից, ինչպես շատերը կարծում են: Բացի այն, որ ձուն մեծ քանակությամբ սպիտակուցներ և հանքանյութեր է պարունակում, այն կարելի է դասել այն մթերքների շարքին, որոնք հասանելի են և մատչելի: Այնուամենայնիվ, հաճախ կարելի է լսել, որ ձուն վնասում է օրգանիզմին և, որ անհրաժեշտ է պակասեցնել օգտագործման չափաքանակը: Իրականում այդպես չէ: Մինչ այս, մի շարք հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ ձուն արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ ոչ մի կապ չունի: Պետք է հաշվի առնել, որ առողջ մարդուն աճի համար անհրաժեշտ է շաբաթական 3-4 ձու ուտել: Իսկ խոշոր մարդկանց, ովքեր անընդհատ մարզումների մեջ են գտնվում, անհրաժեշտ է շաբաթական 7 ձու: Այնուամենայնիվ, ամեն ինչ սուբյեկտիվ է: Ամեն դեպքում, եթե որոշակի կասկածներ ունեք ձվի հետ կապված, ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ: