ԱՐՋԻ ԼԵՂԻՆ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՄԱՔՐՈՒՄ Է ԿԼՈՐ ՈՐԴԵՐԻՑ, ՔՈՐԻՑ, ԼԱՄԲԼԻԱՅԻՑ, ԷԽԻՆՈԿՈԿԻՑ,

ԱՐՋԻ ԼԵՂՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Լեղին արտադրվում է լյարդի կողմից՝ ընդունած սնունդը մարսելու և բարդ միացությունները քայքայելու նպատակով։ Կենդանիների արտադրանքը, գրեթե, նման է մարդու լեղու արտադրանքին, դրա համար էլ այն օգտագործում են լյարդի հիվանդությունների բուժման, լեղու արտահոսքի հետ կապված խնդիրները վերացնելու և մարսողության հատկությունների բարելավման համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ լեղու արժեքը կայանում է ուրսոդիօքսիխոլաթթու (UDCA) կոչվող նյութի բաղադրության մեջ, որն առկա է մարդու լեղու մեջ և կորցնում է իր հատկությունները ծերացման ժամանակ և հիվանդության պատճառով:
Արջի լեղին բժշկության բնագավառում կիրառություն է գտել որպես դեղամիջոց. այն պարունակում է նաև ակտիվ նյութերի բարձր խտություն։ Մարդկանց համար անհրաժեշտ բաղադրիչների նման հսկայական առկայությունը պարունակվում է արջի լեղու մեջ, քանի որ արջը մսակեր է, եւ որի սնունդը հարուստ է առողջ ճարպերով: Արջի լեղին կարողանում է ճարպերը ճեղքել ամենափոքր ֆրակցիաների՝ բարելավելով աղիների շարժունակությունը։
Արջի լեղին այսօր դեղամիջոցներից համարվում է լավագույնը հետևյալ հիվանդությունների՝ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, արթրիտի, հոդատապի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, ռևմատիզմի և հոդերի հիվանդությունների, պանկրեատիտի, իմպոտենցիայի և պրոստատիտի, շաքարային դիաբետի, ճառագայթային հիվանդությայ (հեռացնում է ռադիոնուկլիդները մարմնից), լյարդի հիվանդությունների (ներառյալ լյարդի ցիռոզը), երիկամների հիվանդությունների, չարորակ թարախակույտների և խոցերի, դեղնախտի, կոլոռեկտալ քաղցկեղի, խոլեցիստիտի, դիզենտերիայի, աչքի բորբոքման, ԼՕՌ հիվանդությունների, սրտի հիվանդության, հիպերտոնիայի, թութքի, ողնաշարի, մկաններ ցավի, հեպատիտ A, B, C-ի, կիստիկական ֆիբրոզի, ներլյարդային խոլեստոզի, ճարպային հեպատոզի, նյութափոխանակության հիվանդությունների, կոլիտի բուժման համար, նպաստում է հին վերքերի ապաքինմանը, բարելավում է իմունիտետը, ռեֆլյուքսը, ճաղատությունը, էպիլեպսիա:
Արջի լեղին օրգանիզմն ազատում է կլոր որդերից, քորից, ճիճուներից, լամբլիայից, էխինոկոկից և այլն, բարելավում է լիպիդային նյութափոխանակությունն և լուծում խոլեսթերինը:
Լույսից պաշտպանված զով տեղում պահելու դեպքում լեղին պահպանում է իր բուժիչ հատկությունները 2.5-3 տարի։
Ցանկացած բուժիչ դեղամիջոց և ավանդական բժշկություն օգտագործելիս միշտ պետք է հիշել տիբեթյան և ժամանակակից բժշկության հիմնարար կանոնը.«Յուրաքանչյուր մարդու օրգանիզմն անհատական է և եզակի, յուրաքանչյուրն ունի իր արձագանքը ցանկացած արտաքին գրգռիչների»:
Ուշադրություն. մեկ ճաշի գդալից շատ արջի լեղի չի կարելի ընդունել: Իմացեք, որ արջի լեղին օգտագործելիս դեղաչափերը խիստ անհատական են, հակառակ դեպքում կարող եք ծանր թունավորումներ ստանալ։
Արջի լեղին խորհուրդ է տրվում օգտագործել պանկրեատիտի ծանր ձևի,
մարմնի կողմից ճարպերի վատ կլանման, հեպատիտի տարբեր ձևերի,
ծանր գլխացավերի, միգրենի, ուղեղի սպազմի, ստամոքսի թթվայնության խանգարումների, փայծաղի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների,
բարձր խոլեսթերինի, վերջույթների հոդերի ռևմատիկ վնասվածքների դեպքում։
Արջի լեղին հայտնի է խոլեսթերինային քարերը լուծելու ունակությամբ, որոնք հանդիպում են լեղաքարային հիվանդության դեպքերի 80%-ում։
Արջի լեղու հիմնական բուժիչ հատկությունն ուրսոդիօքսիխոլաթթվի առկայությունն է, եւ հենց դա էլ մարդու օրգանիզմում լուծում է քարերը։ Այս թթուն ներառված է որոշ դեղամիջոցների մեջ, որոնք նախատեսված են լեղաքարային հիվանդության դեպքում:
Լուծում է քարերը, նոսրացնում լեղին՝ կանխելով նոր քարերի առաջացումը։ Ամենաարժեքավորը՝ գարնանը կամ աշնանը ստացված արջի լեղին է. դա պայմանավորված է այս ժամանակահատվածում կենդանու նյութափոխանակությամբ և մեծ քանակությամբ արժեքավոր ճարպաթթուներով:
Բծախնդիր եղեք լեղապարկ ընտրելիս: Այն պետք է լինի մեծ և մուգ շագանակագույն: Որոշ անբարեխիղճ վաճառողներ արջի լեղապարկի փոխարեն վաճառում են, շատ ավելի մատչելի, խոզի լեղապարկ:
Որտե՞ղ գնել արջի լեղի. փորձեք այն գտնել ձեզ ծանոթ որսորդներից: Ավելի լավ է գնել չորացած լեղապարկ, որի թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի մանր կտրատել։ Որոշ որսորդներ վաճառում են պատրաստի արտադրանք, սակայն այս դեպքում դուք չեք կարողանա տեսողականորեն գնահատել լեղապարկի որակը։
Միջոցն օգտագործվում է միայն բժշկի խորհուրդը ստանալուց հետո՝ հաշվի առնելով արջի լեղին հիմնական ցուցումները։
Արջի լեղին օգտագործել են ուռուցքաբանության մեջ, քանի որ ենթադրվում է, որ այս միջոցն օգնում է դանդաղեցնել ուռուցքների զարգացումը և նվազեցնում քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների աստիճանը։
Արջի լեղին օգտակար է համարվում լյարդին, քանի որ այն չեզոքացնում է տոքսինների բացասական ազդեցությունը և թեթևացնում բորբոքումը։ Դեղն օգտագործում են լյարդի չբարդացած անբավարարության, հեպատիտի, խոլանգիտի, ցիռոզի և ալկոհոլային ստեատոզի դեպքում:
Դեղորայքն օգնում է լյարդի տրավմատիկ վնասվածքների դեպքում։
Արջի լեղին օգտակար է շաքարախտի դեպքում, քանի որ ճիշտ ընդունելու դեպքում հնարավոր է կայունացնել շաքարի մակարդակը։
Արջի լեղին օգտակար է հոդերին։
Վերացնում է աղի կուտակումները, հոդատապը և թեթևացնում ռադիկուլիտը, ռևմատիզմը և արթրիտը:
Օգտագործում են տղամարդկանց համար՝ կանխելով էրեկտիլ դիսֆունկցիայի, շագանակագեղձի ադենոմայի, արյան շրջանառության խանգարումների և պրոստատիտի զարգացումը։
Հակացուցումներն ու վնասը
Ցանկացած բուժիչ միջոցառում կատարելիս անպայման հաշվի առեք արջի լեղու հակացուցումները։
Հղիության, կրծքով կերակրման ժամանակ, անհատական անհանդուրժողականության,
14 տարեկանից ցածր տարիք (ներքին ընդունելության համար), խոցերի, գաստրիտների, խոլեցիստիտների սրացման դեպքում արգելվում է, ալերգիկ ռեակցիա որակյալ դեղամիջոցի նկատմամբ հազվադեպ է առաջանում: Եթե ունենում եք փորլուծություն, սրտխառնոց կամ մաշկի ցան, պետք է դադարեցնեք այս միջոցի ընդունումը:
Դեղատներում կարող եք ձեռք բերել պատրաստի պատրաստուկներ՝ հիմնված արտադրանքի վրա, որոնք ներառում են սինթեզված նյութ՝ UDCA: Օր.՝ պարկուճներում արտադրվող Ursosan-ը։
Խորհուրդ է տրվում լյարդի լեղուղիների ցիռոզի բուժման համար։ Արջի լեղու չափաբաժինը հաշվարկվում է ըստ հիվանդի քաշի։
Ներքին ընդունումը պետք է հիմնված լինի հիվանդի մարմնի քաշի վրա: Բուժման համար, օր.՝ 1 ճ. գդ., եթե մարդը կշռում է 80 կգ-ից պակաս։
Կանխարգելիչ նպատակներով դեղն օգտագործվում է կես դեղաչափով: Բուժման ընթացակարգերը սկսվում են փոքր չափաբաժնով, վերահսկելով օրգանիզմի արձագանքը:
Արջի լեղու փոշին լավ է ճարպի հիմքի վրա հիմնված քսուքներ պատրաստելու համար (արջի յուղ, փոշիացրած լեղի, կակաոյի յուղ), արտաքին օգտագործման համար՝ վերքերի, այրվածքների մշակման, մոմիկների պատրաստման համար։
Փոշով պարկուճներն օգնում են, երբ դուք չեք կարող ալկոհոլային թուրմեր ընդունել:
Փոշին պետք է շատ մանրացված լինի բերանով ընդունման համար, լեղին բավականին խտացված է և ագրեսիվ, և մեծ կտորները կարող են վնասել ստամոքսին: Ընդունել ուտելուց առաջ, ջրով։
Ցանկալի արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ընդունել ամեն օր որոշակի ժամի։ Բուժման ընթացքում չպետք է ալկոհոլ խմել:
Արջի լեղիով բուժման ստանդարտ կուրսը մեկ ամիս է։ Կանխարգելման համար օգտագործեք մեկ շաբաթ, ապա յոթօրյա ընդմիջում տվեք։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք։
Ցավոտ հոդերի վրա արտաքին օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում գիշերը կոմպրես դնել արջի լեղիով։
Հեմատոմաների դեպքում նրբորեն քսում են մաշկի տուժած տարածքին:
Թուրմը բարենպաստ ազդեցություն է ունենում պսորիազի, խոցային դրսևորումների, դերմատիտի, էկզեմայի դեպքում։
Իր մանրէասպան հատկությունների շնորհիվ դեղը ակտիվացնում է քերծվածքների, այրվածքների և վերքերի ապաքինումը:
Ջրային թուրմն թուրմն օգտագործում են լյարդի հիվանդության առաջին ախտանիշների դեպքում։ Խորհուրդ է տրվում օգտագործել ջրային թուրմի բաղադրատոմս, եթե հիվանդին արգելվում է ալկոհոլ օգտագործել ցանկացած ձևով:
Պատրաստման համար՝ 1/2 թ. գդ. չորացրած լեղապարկի փոշին մանրակրկիտ լուծեք կես բաժակ տաք ջրի մեջ։ Քամելուց հետո խմեք 2 ճ. գդ. օրական երկու անգամ ուտելուց առաջ: Օգտագործեք ուտելուց առաջ ֆիլտրացված ջրով։