Ո՞Ր ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ  ԴԵՊՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ  ԲՈՂԿ

Հիպերտոնիայի դեպքում իրար խառնեք 200-ական մլ բազուկի և  բողկի հյութերը, տրորած հապալաս, մեղր, 20 մլ կոնյակ։ Խմեք 1-ական ճ. գդ.` օրը 2 անգամ 20 օր շարունակ։

 

Իրար խառնեք 200-ական գ բազուկ, գազար, բողկ, մեղր, 1 թ. գդ. 30 %-անոց ակնամոմի ոգեթուրմ: Խմեք 1-2 ճ. գդ.  օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 2 ամիս շարունակ։

 

Արթրիտի դեպքում իրար  խառնեք 30 մլ  բողկի հյութ, 2 գ աղ, 100 գ կարմիր պղպեղի փոշի, 100 մլ օղի։ Շփեք ցավոտ հատվածները, ծածկեք կտորով, փաթաթեք տաք շալով։ Պահպանեք զգուշություն, չտրորեք աչքերը։

 

Օստեոխոնդրոզի դեպքում այս խառնուրդ հյութվ շփեք  ողնաշարը եւ փաթաթեք շալով։

 

Օգտագործեք որպես լեղամուղ: Օրը 3 անգամ ուտելուց 20 րոպե առաջ խմեք մեկական թ. գդ. սպիտակ բողկի հյութ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։

 

Որպես որդաթափ միջոց. իրար  խառնեք 1 ճ. գդ. բողկի (դառը) և  կես թ. գդ. ձիթապտղի յուղը։ Խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։

 

Մարսողությունը լավացնելու համար բողկի մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է աղիների գործունեության ակտիվացմանը։ Սակայն կարևոր է իմանալ, որ մեկ բաժին աղցանում բողկի չափաքանակը 30-50 գ է, այն խախտելու դեպքում կարող է առաջանալ փքվածություն։

 

Մրսածության, հազի դեպքում հանեք բողկի միջուկի կեսը, մեջը լցրեք շաքար (մեղր), ծածկեք։ Բողկը դրեք բաժակի վրա և ներքեւի մասում փոքր անցք բացեք։ Խմեք 5-ական թ. գդ.  հյութ, օրը 2-3 անգամ` ուտելուց առաջ։

Տրորեք սխտորը, խառնեք բողկի քերվածքի հետ (1։3), շփեք մարմինը քնելուց առաջ։

Իրար խառնեք 100-ական մլ հյութ և  ջուր, 1 ճ. գդ. մեղր։ Փոքր կումերով խմեք օրվա ընթացքում։

Կտրատեք 1 միջին բողկ, ավելացրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, խաշեք, կերեք 2 օրվա ընթացքում, եփուկը խմեք։

Այտուցի դեպքում բողկը 10 րոպե խաշեք եռացրած ջրում (2։5), 1 լ հեղուկում լուծեք կես թ. գդ. աղ։ Կարելի է խմել ջրի փոխարեն։

ԶԳՈՒՇԱՑՈւՄ. հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, կոլիտի և  սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում: