ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄԻՍԸ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՏԵԼ ԱՄԵՆ ՕՐ, ԱՅՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԷ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հավի միսը համարվում է ամենաօգտագործվող միսը աշխարհում:

Այն հանքանյութերի և սպիտակուցների կարևոր աղբյուր է։

Հավի մսի ամենահայտնի մասը կրքամիսն է, քանի որ այն մաքուր միս է։ Հավի կրծքամիս կարելի է ուտել ամեն օր, այն պարունակում է ֆոսֆոր, կալցիում, երկաթ և B խմբի վիտամիններ: Այս կազմի շնորհիվ այն բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, ամրացնում է իմունային համակարգը, ոսկորները, ատամները, եղունգները, ինչպես նաև օգնում է մկանների աճին:

Հավի կրծքամսի 100 գրամը պարունակում է ընդամենը 160-170 կալորիա: Այն հարուստ է սպիտակուցներով (մոտ 21 գ), ինչը հեշտ է մարսվում՝ ի տարբերություն խոզի կամ տավարի սպիտակուցների:

Կրծքամսում ճարպն ընդամենը 9-10 գրամ է, իսկ ածխաջրեր ընդհանրապես չկան:

Հավի կրծքամիսը սննդարար է: Հավի կրծքամսից և բրնձից է պատրաստվում «չեմպիոնների նախաճաշը»։

Այս ուտեստը համարվում է ճիշտ սննդի դասական օրինակ է և օրվա իդեալական սկիզբ բոլոր մարզաձևերի մարզիկների համար:

Ինչո՞ւ է հավի սպիտակ միսն այդքան օգտակար

Կրծքամիսը զգալիորեն քիչ խոլեսթերին, ճարպեր և վատ կլանվող նյութեր է պարունակում: Իսկ ի՞նչ կա դրա մեջ:

Հավի կրծքամսի կալորիականությունը շատ ցածր է և կազմում է 110 կկալ յուրաքանչյուր 100 գ -ի դիմաց: Այդ միսը գրեթե կատարյալ հավասարակշռված է դրանում սննդանյութերի առկայության առումով: Հավի կրծքամսում սպիտակուցները 23% են, ճարպը՝ 4.1%, իսկ ածխաջրեր ընդհանրապես չկան: Այն հարմար է բարձր ակտիվություն ունեցող մարդկանց համար և օգնում է գեղեցիկ մարմին և մկանային զանգվածձեռք բերելուն:

*Այն կատարյալ է նաև լուրջ վնասվածքներ և փափուկ հյուսվածքների վնասվածքներ ունեցող մարդկանց համար, օր.՝ այրվածքներից, լուրջ կոտրվածքներից, արյան կորստից հետո:

Հավի կրծքամսի վիտամինային կազմը բազմազան է: Այն պարունակում է B խմբի վիտամինների ամբողջական համալիրը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին նորմալ նյութափոխանակություն պահպանելու համար: Դրանցից կարևոր է նշել B9 և B12 վիտամինները: Դրանք անհրաժեշտ են հղիության ընթացքում կնոջ համար, քանի որ նպաստում են պտղի բնականոն զարգացմանը և մոր լավ ինքնազգացողության պահպանմանը:

Բացի B խմբի վիտամիններից, հավի սպիտակ մսի բաղադրության մեջ ներառված են այլ վիտամիններ և հանքանյութեր ՝ PP, A, H, F, մագնեզիում, ցինկ, երկաթ: Այս նյութերի առկայությունը հավի կրծքամիսը դարձնում է սննդի շատ կարևոր տարր: Ձեր սննդակարգում այն ներառելն օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, բարելավել մաշկի և մազերի վիճակը, ամրապնդել նյարդային համակարգը և կմախքը:

Հավի կրծքամիսը խաշեք, բաժանեք թելիկների, վրան լցրեք թթվասեր, մանրացրած ընկույզ, համեմք սխտորով, աղով, սեւ, կարմիր պղպեղով, սամիթով և ճաշակեք: Անուշ արեք: