ՀԱԼԱԾ ՅՈՒՂԸ ՄԻ ՇԱՐՔ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ
Հալած յուղը մի շարք օգտակար հատկություններ ունի:
* Լակտոզի հետ կապված բարդություն չի առաջանա
Քանի որ հալած յուղ պատրաստելիս բոլոր տեսակի հավելումները հեռացվում են, լակտոզի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ հանգիստ կարող են ընդունել այն։ Չնայած ամեն դեպքում լավ կլինի՝ նախապես բժշկի հետ խորհրդակցեք։
* Չի փչանում
Հալած յուղը սառը վիճակում պահվելու կարիք չունի եւ որոշ դեպքում մինչեւ 100 տարի կարող է անվնաս մնալ։
* Ճկունություն է խթանում
Հալած յուղի օգնությամբ կարելի է շարակցական հյուսվածքների ճկունության մակարդակը բարձրացնել։ Ահա թե ինչու են յոգայով զբաղվող մարդիկ իրենց սննդակարգի մեջ նաեւ այս բաղադրիչը ներառում։
* Հարուստ է վիտամիններով
Հալած յուղը հարուստ է ոսկորների, ուղեղի եւ դիմադրողական համակարգի համար մեծ կարեւորություն ներկայացնող այնպիսի ճարպալուծելի սնուցիչներով, ինչպիսիք են A, D, E եւ K վիտամինները։
* Առողջն մարսողական համակարգ
Հալած յուղի շնորհիվ բջջանյութը յուղաթթվի է վերածվում, ինչը շատ կարեւոր է՝ աղիքային մանրէների դեմ արդյունավետ պայքարի համար։ Այն նաեւ ախորժակ է բարձրացնում եւ հավելյալ քաշի կորստի բերում։
* Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ հալած յուղը, լեղային ճարպերի արտազատման շնորհիվ, աղիներում եւ շիճուկի մեջ առկա խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու հատկություն ունի։
* Բարձր եռման կետ
Յուղի այլ տեսակների համեմատությամբ՝ հալած յուղը բարձր աստիճանում է եռում եւ ծխի հետ շնչառական համակարգի համար վտանգավոր նյութեր չի արտազատում։
* Քաշի կարգավորում
Կանաչ խոտով սնվող կովի կաթից ստացված յուղը քաղցկեղի դեմ պայքարող ճարպաթթուներին միակցված լիոլենիկ թթու է պարունակում, ինչը քաշը կարգավորման համար պատասխանատու գործոններից մեկն է համարվում։

