ԿՈՐԵԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ՍԵԽԻ ՄԵՋ ԿԱ ԼԻԿՈՊԻՆ ՖԼԱՎՈՆՈԻԴ, ՈՐՆ ՈՒՆԻ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Սեխի բուժական հատկությունների մասին հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, նույնիսկ հիշատակված է Աստվածաշնչում: Սեխը մեծ պատվի է արժանացել արաբական առաջին արշավանքների շրջանում. նրանք սեխը համարել են դրախտային բույս: Արևելքում ասում են.<
ՙՍեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, հնարավորությունները` իրագործելի, ցանկությունը` ուժգին, կանանց` հմայիչ՚:
*Մինչ օրս Թուրքմենստանում օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է ՙՍեխի տոնը՚: Նման փառատոն է անցկացվում նաև Ֆրանսիայի Կավայոն քաղաքում:
* Հնագույն տեսակներից է Կիլիկիայում մշակվող ՙԱդանա՚-ն, որի սերմերից պատրաստում են ջրային լուծույթներ և ոգեթուրմերը և օգտագործում որպես հակահելմինտային միջոցներ:
Մեր հայրենիքում մշակվել և մշակվում են սեխի մոտ 10 տեսակ` շալախ, ջառ-ջառ, խաթունատի, սնեյվազ, դութմա, ամքյար, միանդաբ, քալամքաշ:
*Սնեյվազը հնագույն և լավագույն տեսակներից մեկն է: Հատապտուղը միջին չափի է, ձվաձև կամ էլիպսաձև, թույլ կողավոր շագանակագույն-դեղնականաչավուն մակերեսով: Պտղամիսը շատ քաղցր է, վանիլի բուրմունքով, ճռթճռթան: Փոխադրելի է, երկար պահպանվող տեսակ է:
Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են եղել սեխի պտղամսի, հյութի, սերմերի, կեղևի բուժիչ հատկությունները, որոնք նկարագրել է Ա. Ամասիացին:
Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքար, մինչև 0.2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:
*Կորեացի գիտնականները ապացուցել են, որ սեխում կա լիկոպին ֆլավոնոիդ, որն ունի հակաուռուցքային հատկություն:
* Սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը, նվազեցնում ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:
* Սեխը պարունակում է գերօքսիդդիսմուտազա ֆերմենտը, որի առկայությամբ են բացատրվում վերոգրյալ օգտակար հատկությունները:
*Սեխը հարուստ է կրեմնիումով: Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա:
*Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին: Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները: Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը, լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը: Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեսթերինի դուրսբերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:
*Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:
*Սեխը աղիներում և մաշկի մակերեսին բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն:
Ըստ Ամիրդովլաթի. ՙՍեխի սերմերն առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը, սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գ է (3-ական գ՝ օրը 3 անգամ):
*Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութը (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար:
*Եթե սեխի կեղևը փակցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռչած ոտքերը, ուռածությունը կիջնի»:
Ժողովրդական դեղատոմսեր
*Քթից արյունահոսության դեպքում 2-3-ական կաթիլ սեխի հյութը կաթեցրեք յուրաքանչյուր քթանցքների մեջ:
*Անգինայի, բրոնխիտի դեպքում կեղևը (հյութալի կողմով) դրեք կոկորդի, կրծքի վրա:
Շաքարային դիաբետի դեպքում մաքրեք, փոշիացրեք, չորացրեք սերմը: 3 ճ. գդ. հումքը 1 ժամ թրմեք 600 մլ եռացրած ջրում: Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
*Սերմը պարունակում է նաեւ ցինկ:
*Լեղաքարային հիվանդության, խոլեցիստիտի դեպքում տրորեք կամ փոշիացրեք սեխի սերմը, 20 գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ տաք (նախօրոք եփած) կաթի մեջ, քամեք, խմեք 100 մլ` նախաճաշից առաջ:
*Երիկամների քարերի դեպքում մանրացրեք 150 գ (թարմ կամ չորացրած) սերմը, 8 ժամ թրմեք 3 լ եռացրած ջրում, պահեք տաք տեղում (փաթաթեք լաթով), խմեք ջրի փոխարեն:
*Հոդատապի, դիսբակտերիոզի, հայմորիտի դեպքում օրը 3-5 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո խմեք 100-ական մլ սեխի հյութ: Շարունակեք 2 շաբաթ, ունի նաև հակահելմինտոզ ազդեցություն` խմեք նախաճաշից առաջ:
*Տղամարդկանց համար. չորացրեք, փոշիացրեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1:1), կերեք 1-ական ճ. գդ.` օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:
*Դժվար միզարձակության, քրոնիկ պրոստատիտի, միզապարկի քարերի դեպքում մաքրեք, մանրացրեք սեխի սերմը, 1 ճ. գդ. հումքը թույլ կրակի վրա 30 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
*Փոշիացրեք չոր սերմը, լուծեք ձիթապտղի յուղի մեջ (3:4), 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 20 օր թրմեք մութ տեղում: Խմեք 1-ական ճ. գդ. նախաճաշից առաջ:
*Ալերգիայի դեպքում մանրացրեք 1 միջին մեծության սեխի կեղևը, 3-4 ժամ 3 լ ջրի մեջ թրմեք սենյակային ջերմաստիճանի ջրում, ավելացրեք լոգանքի ջրին (37-38 աստիճան C, 15-20 րոպե): *Կատարեք օրը մեջ, ընդամենը 7 անգամ:
*Կարելի է լոգանքաջրին ավելացնել սեխի 100 մլ հյութ:
*Գրեթե բոլոր դեղատոմսերը կազմված են ըստ Ամիրդովլաթի խորհուրդների:
*Կորյակների դեպքում լվացվեք սերմի կամ կեղևի թուրմով:
*Տրորեք պտղամիսը, քսեք դեմքին, 10-15 րոպեից մաքրեք խոնավ անձեռոցիկով և մշակեք սնուցող քսուքով:
*Բժիշկ սննդաբանները զգուշացնում են, որ սեխի չարաշահումը կարող է որովայնում առաջացնել ցավ և լուծ:
*Հիշեք, որ սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի հետ: Խորհուրդ է տրվում ուտել որպես ինքնուրույն սնունդ՝ երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ժամերին:
*Ընդհանուր առմամբ սեխը չունի հակացուցումներ` չափավոր ուտելու դեպքում:
*Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է սննդակարգը ճշտեն բժշկի հետ:
*Հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:
Սեխի մակերեսին ՙբնակություն՚ են հաստատում սալմոնելը և այլ ինֆեկցիաների հարուցիչներ: *Պետք է լավ լվանալ մակերեսը:
*Չի՛ կարելի ուտել գերհասունացած հատապտուղները:
*Կտրած սեխը պահեք սառնարանում, հերմետիկ տարայի մեջ, սակայն առավելագույնը` 3 օր: *Սառեցրած սեխի պահպանման ժամկետը մինչև 3 ամիս է:
*Սեխը վերացնում է միզապարկի, լյարդի, սրտանոթային հիվանդությունների խնդիրները:
*Սեխը ցածր կալորիականություն ունեցող սննդամթերք է, 100 գ սեխի մեջ պարունակվում է ընդամենը 33 կալորիա: Դրա շնորհիվ սեխ կարող են ուտել ավելորդ քաշի դեմ պայքարող մարդիկ: *Սեխն արագացնում է մարսողության գործընթացը, այն կարող եք ուտել, երբ ցանկանում եք և մաքրել աղիքները, երիկամներից հանում է քարերն ու ավազը, բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, բարձրացնում հակաբորբոքայինների ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց թունավոր ներգործությունը, բարձրացնում է նաեւ իմունիտետը՝ օրգանիզմը պաշտպանելով վիրուսներից, հանդիսանում է որպես կանխարգելիչ միջոց՝ սիրտանոթային հիվանդությունների համար, հանգստացնում է նյարդային համակարգը, արագ հագեցնում է ծարավը:

