ՉԻԼԼԻ ՊՂՊԵՂԸ ԿԱՆԽՈՒՄ Է ԲՐՈՆԽԻԱԼ ԱՍԹՄԱՆ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ Է ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԿԱՆԽՈՒՄ ԴԻԱԲԵՏԸ

Չիլիի պղպեղը ամենակծուն է բոլոր տեսակի պղպեղների մեջ: Այս բանջարեղենն ունի վառող համ, ավելի քան 40 վիտամին, 20 հանքանյութ եւ այլ օգտակար բաղադրիչների առատություն, որոնք բարելավում են օրգանիզմի աշխատանքը։ Մասնագետները խորհուրդ են տալիս այն պարտադիր օգտագործել, քանի որ  օգնում է պահպանել առողջությունը եւ երկարացնել կյանքը:

*Կարմիր պղպեղի կանոնավոր օգտագործումն օգնում է խուսափել կամ հաղթահարել որոշ հիվանդություններ։ Կծու չիլի պղպեղի օգտակար հատկությունները օգնում են բուժել, կանխել քաղցկեղային հիվանդությունները: Համաձայն ուսումնասիրությունների՝ ապացուցվել է, որ նրանք, ովքեր իրենց սննդակարգում կանոնավոր կերպով օգտագործում են չիլի պղպեղ, 90 տոկոսով ցածր է քաղցկեղի զարգացման ռիսկը: Բայց մինչ օրս դրա մասին պաշտոնական գիտական ապացույց չկա, դրանք ընդամենը վիճակագրական եզրակացություններով ուսումնասիրություններ են։
*Բարձր արյան ճնշում. չիլի պղպեղն ունի արյան անոթները լայնացնելու, սրտի աշխատանքը կայունացնելու հատկություն, ինչն անհրաժեշտ է արյան բարձր ճնշումը կանոնավոր մակարդակի հասցնելու համար: Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել արյան բարձր ճնշում ունեցողներին:
*Վարակիչ հիվանդություններ. կծու պղպեղի մեջ պարունակվող նյութերը՝ կապսաիցինոիդները, բանջարեղենին տալիս են այրող հատկություն, որն օգնում է հաղթահարել բակտերիաները, որոնց մեծ մասը մահանում են, երբ փոխազդում է իր տաք հյութի հետ: Այսպիսով, չիլի պղպեղը արդյունավետ է ստամոքսի եւ աղիների խանգարումների, կոկորդի վարակիչ ու սննդային թունավորումների դեպքում։
Չիլի  ամրացնում է նյարդային համակարգը եւ թեթեւացնում ցավը։ 
Չիլի պղպեղը կծու նյութերի շնորհիվ, որոնք ազդում են լորձաթաղանթի ցավային ընկալիչների վրա, ազդանշան են ուղարկում ուղեղին, զարկերակն արագանում է, օրգանիզմում մեծանում է քրտնարտադրությունը եւ արտադրում է էնդորֆին։ Այսպիսով, այս հորմոնի արտազատման շնորհիվ տարբեր տեսակի ցավերը կարող են մեղմվել, հատկապես դիաբետիկ նյարդաբանության, ռեւմատոիդ եւ փսորիատիկ արթրիտի, դեֆորմացնող օստեոարթրիտի դեպքում։ Էնդորֆինները օգնում են ազատվել նաեւ սթրեսից:
Անալգետիկ ազդեցություն ապահովելով, պղպեղը կանխում է թմրությունը։ Այս հատկության շնորհիվ գիտնականները ձգտում են չիլլի  արտադրանքի հիման վրա նոր սերնդի անզգայացնող դեղամիջոցներ ստեղծել:
*Կանոնակարգում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Նույն էնդորֆինների, հակաօքսիդանտների եւ մակրոմոլեկուլների օգնությամբ չիլի պղպեղը արագացնում է արյան շրջանառությունը՝ կանխելով աթերոսկլերոզի զարգացումը եւ թրոմբների առաջացումը, ամրացնում է անոթների պատերի ու մեծացնում դրանց առաձգականությունը։

Օգնում է սննդի մեջ նվազեցնել աղի ընդունումը։ Այս պղպեղը մեծ քանակությամբ աղի կամ որեւէ համեմունքի կարիք չունի՝ նրանց ավելի ուժեղ համ հաղորդելու համար, քանի որ այն արդեն ունի հարուստ համային հատկություններ։ Կանխում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը։ 
Գիտնականները հետազոտության ընթացքում պարզել ենª եթե ճաշի մեջ կա չիլի պղպեղ, ապա արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար շատ ավելի քիչ ինսուլին է պահանջվում: Պղպեղը, ինքնին, օգնում է նվազեցնել շաքարի բարձր մակարդակը: Չիլին ավելացնելով  սննդակարգին՝ դուք կբարելավեք մարսողության գործընթացը, կխթանեք լյարդի ավելի լավ աշխատանքին եւ կուժեղացնեք իմունային համակարգը։ Այս ամենը նրա հիմնական կենսաբանական ակտիվ բաղադրիչի՝ կապսաիցինի շնորհիվ է։ Այն ունի նաեւ լուծողական ազդեցություն։ 
*Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկալոիդ կապսաիցինը, որը հարուստ է չիլի պղպեղով, խթանում է մազերի աճին։ Այս բանջարեղենը հարուստ է ճարպային յուղերի, կարոտինի, A, B, C խմբի վիտամինների առատությամբ: Կծու կարմիր պղպեղը օգտագործում են արտաքին օգտագործման ձեւով՝ ³ÛÝ դնելով մարմնի վնասված մասին՝ արթրիտի, ռադիկուլիտի, ռեւտիզմի դեպքում։
òածր կալորիականությամբ մթերք է, զգալիորեն արագացնում է մարսողությունը։ 
Կարեւոր է իմանալ, որ պղպեղի օգուտը  ալերգիկ հիվանդությունների, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի բուժման մեջ է:

*Գիտնականների շրջանում քննարկումներ են տարվում դրա տված վնասի թեմայի շուրջ: Այն հիմնականում վնասում է օրգանիզմին, երբ այն շատ են օգտագործում։ *Մեկից ավելի պղպեղի պատիճների կանոնավոր օգտագործումը մեծացնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացման վտանգը։

*Խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցի, գաստրիտի, նեքին օրգանների լորձաթաղանթի բորբոքման այլ հիվանդությունների դեպքում։