ԴԱՐՉԻՆՆ ՈՒ ՄԵԽԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԽՈԼԵՍԹԵՐԻՆԻ ԵՎ ՇԱՔԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

Դարչինի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրա մեջ պարունակվող եթերային յուղով։ Այն կարելի է օգտագործել որպես հակաօքսիդանտ, նրա հոտը խթանում է ուղեղի աշխատանքը: Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ դարչինի քիչ քանակությունը կարող է արյան մեջ կարգավորել խոլեսթերինի և շաքարի մակարդակը, ինչպես նաև թեթևացնել արթրիտը:

ՇԱՔԱՐԱԽՏԻ ԴԵՊՔՈՒՄ 

 Մեխակն ու դարչինը համարվում են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող ամենահզոր միջոցները

Վերցնել 10 լ ջուր, դարչինի 4 ձող,  60 գ մեխակ, խառնել բոլոր բաղադրիչները և ստացված թուրմը 4-5 օր պահել սառնարանում, ապա  քամել: Խմել օրական կես բաժակ:: 2-րդ դեղաքանակը պատրաստել այն ժամանակ, երբ նախորդից մնացել է ընդամենը 2 բաժակ: 3 դեղաքանակից հետո 15 օր դադար տալ: Անհրաժեշտության դեպքում կրկնել բուժումը: