ԿՎԱՐՑԵՏԻՆԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆԻ Է ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑ

Կվարցետինը բժշկության մեջ հայտնի է՝ որպես հզոր հակաքաղցկեղային միջոց:

Կվարցետինի հիմնական աղբյուր են խնձորը, սոխը, սխտորն ու կանաչ թեյը: Հաշվի առնելով կվարցետինի կարևոր դերը՝ այն պետք է ստանալ բոլոր հնարավոր աղբյուրներից:

Կվարցետինն օգնում է կաթնագեղձերի և շագանակագեղձի, հաստ աղիքի, թոքերի քաղցկեղի դեպքում, ուղեղի հիվանդությունների, լիմֆոսարկոմայի, լիմֆոգրանուլեմատոզի և լեյկոզի դեպքում: Կվարցետինն ունի հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն:

Կվարցետինը դանդաղեցնում է այն գոյացությունների ի հայտ գալը, որոնք կարող են խթանել բրոնխիալ ասթմայի, խոցային կոլիտների, մաշկային տարբեր հիվանդությունների, ինչպես նաև դերմատիտի և փսորիազի զարգացումը:

Կվարցետինը լայնացնում է անոթները, ունի սպազմահանգստացնող ազդեցություն: Հետևաբար՝ այն հրաշալի օգնում է աթերոսկլերոզի, հեմատոլոգիական հիվանդությունների, ռևմատիզմի, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Կվարցետինը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը, նվազեցնում սիրտանոթային հիվանդությունների ռիսկը: Պարզվում է, որ սոխի կեղևը նույնպես պարունակում է կվարցետին՝ հակաօքսիդանտ, կենսական ակտիվ տարր, որը պատկանում է վիտամին P-ի խմբին:

*Սոխի կեղևով թեյը պետք է խմել պատրաստելուց անմիջապես հետո, քանի որ երկար ժամանակ մնալուց հետո այն կորցնում է իր օգտակարությունը:

Թեյը պատրաստել հետևյալ կերպ. մի բուռ կեղևը լավ լվանալ և վրան եռացրած ջուր լցնել: Կեղևի քանակն ընտրել այնքան, որպեսզի թեյը բաց ոսկեգույն ստացվի: Քանի որ սոխի կեղևը տարբեր է, ապա հստակ չափաքանակը որոշելն անհնար է: 10 րոպե անց թեյը կարող եք խմել: Թեյը պետք է խմել երեկոյան քնելուց որոշ ժամանակ առաջ: