ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԵՏ, ԵՐԲ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ԾԽԵԼԸ

Մասնագետները բազմիցս ցույց են տվել, որ ծխելը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։ Սակայն դա բավական չէ, որպեսզի մարդիկ հրաժարվեն այդ վնասակար սովորությունից, քանի որ դա նրանց համար լուրջ հոգեբանական խոչընդոտ է, որը հաղթահարելու համար չկա բավականաչափ մոտիվացիա։

Հավատացեք առողջ ապրելակերպին, որի շնորհիվ  հնարավոր է դուք նույնպես հրաժարվեք այդ վնասակար սովորությունից։ Իսկ այդ փոփոխությունները տեղի են ունենում շատ ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք։

20 րոպե հետոսրտի աշխատանքը վերադառնում է նորմալին։ Արյունատար համակարգը վերականգնվում է, բարելավվում է արյան շրջանառությունը։ Մատները դառնում են էլ ավելի զգայուն։

12 ժամ հետոնվազում է ածխածնի մոնքսիդի պարունակությունը արյան մեջ, ավելանում է թթվածնի պարունակությունը։ Արյան կազմը վերադառնում է նորմային։

2-3 շաբաթ հետոնվազում է սրտի կաթվածի հավանականությունը։ Անհետանում են կախվածության նշանները։ Էլ ավելի է բարելավվում արյան շրջանառությունը։ Վերականգնվում են թոքերը և բարելավվում է դրանց աշխատանքը։

1-9 ամիս հետո. թոքերը ամբողջովին մաքրվում են, անհետանում է հազը։

Մեկ տարի հետո. նիկոտինի կարիքը այլևս երբեք չի զգացվում։ Վերականգնվում է մաշկի առողջ գույնը և 50%-ով նվազում է սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Հինգ տարի հետոարյան շրջանառությունը ամբողջովին վերականգնվում է։ Կաթվածի հավանականությունը հավասարվում է չծխող մարդու հավանականությանը։ Նյարդային և իմունային համակարգերը մի քանի անգամ ավելի լավ են գործում։

10 տարի հետո. 2 անգամ նվազում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։ Նվազում են նաև լեզվի, կոկորդի, երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունները։

15 տարի հետոսրտային հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունները հավասարվում են չծխող մարդու հավանականությանը։