ԲՈՒԺԵՔ ԱՍԹԵՆՈԶՈՈՍՊԵՐՄԻԱՆ՝ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿԻ ՑԱԾՐ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ԵԶԱՆ ԼԵԶՈՒՆ ԲՈՒԺՈՒՄ Է ԱՍԹԵՆՈԶՈՈՍՊԵՐՄԻԱՆ

Ասթենոզոոսպերմիան սերմնաժայթքման բաղադրության ախտաբանական փոփոխությունն է, որի ժամանակ նկատվում է սերմնահեղուկի ցածր շարժունակություն և դրանց ակտիվ քանակի նվազում։ Այս ախտորոշումը երբեմն տրվում է տղամարդկանց մոտ այն բանից հետո, երբ նրանք սերմնահեղուկի հատուկ լաբորատոր հետազոտություն են անցնում, եթե կասկածվում են անպտղության մեջ: Պատճառ կարող է հանդիսանալ խախտումը սպերմատոգենեզի ժամանակ, որը ուղեկցվում է տարբեր տեսակի խանգարումներով, օր.՝ օլիգոզոոսպերմին՝  սպերմատազոիդների քանակի իջեցումով, ինչպես նաև ախտաբանական  սպերմազիդներ տերատոզոոսպերմիա, որոնք ընդունակ չեն լիարժեք շարժմանը:
Աստենոզոոսպերմիայի դեպքում տղամարդկանց մոտ առաջանում է անպտղություն: 
*Ասթենոզոոսպերմիայի պատճառն առավել հաճախ մեկ կամ մի քանի գործոնն է՝ ալկոհոլի, նիկոտինի, դեղերի և քիմիական նյութերի, թմրամիջոցների, վատ էկոլոգիայի ազդեցությունը օրգանիզմի վրա, ծայրահեղ ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, սթրեսը, երկարատև սեռական ձեռնաշարժությունը, սեռական օրգանների բորբոքային գործընթացը, վարակները, վատ սնունդը, թունավոր նյութերի ազդեցությունը, տարիքը 45 տարեկանից հետո, քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան:
*Ասթենոզոսպերմիայի ախտանշաններն են՝ լիբիդոյի նվազում, թույլ էրեկցիա, արագ սեռական հարաբերություն, սեռական կյանքից դժգոհություն, անպտղություն։ Նման խնդիրների առաջ կանգնելիս պետք է պարզել պատճառը և իրականացնել բուժում։ 
Սովորաբար, շարժուն սերմնահեղուկը պետք է լինի առնվազն 50%: Բայց նույնիսկ կրճատված ակտիվության դեպքում հնարավոր է զուգընկերոջ հղիությունը։
Երբեմն ասթենոզոոսպերմիան բուժելու համար շատ քիչ բան է պահանջվում՝ փոխել սննդակարգն ու ապրելակերպը, թողնել ծխելը և խուսափել ալկոհոլից ու թմրանյութերից:
 Ժողովրդական միջոցները եւս օգնում են պայքարել ասթենոզոոսպերմիայի ցանկացած ձևի դեմ։
*Ժենշենը հասմարվում է արդյունավետ ժողովրդական բուժամիջոց:
Թարմ ժենշենի արմատը աղալ մսաղացով (90 գրամը բավական է), զանգվածը լցնել մայիսյան մեղրի մեջ (մեկ լիտր) և թրմել առնվազն մեկ ամիս մութ տեղում։ Բուժիչ միջոցն ընդունել է օրական երեք անգամ՝ 1 թեյի գդալով։
*Օգտագործում են նաեւ ալկոհոլային թուրմը. կես լիտր օղու մեջ լցնել չորացրած կամ թարմ արմատ։ Թուրմը մեկ ամիս թրմել մութ տեղում։ Ընդունել 1-ական ճաշի գդալի չափով օրական երեք անգամ։
*Շատ հարմար է ժենշենը փոշու ձեւով ընդունելը։ Դրա համար չորացած արմատը մանրացնում են սրճաղացով և ընդունում 0.30 գ օրական 4 անգամ, ջրով: Բուժման կուրսը՝ 30 օր։ 10 օր հետո այն կարելի է կրկնել։
*Եզան լեզուն  բուժում է  ասթենոզոոսպերմիան:
*Եզան լեզվի տերեւների թուրմը բարձրացնում է  սերմնահեղուկի շարժունակությունը: 
*Վերցնել մեկ ճաշի գդալ չորացրած եզան լեզու, լցնել մի բաժակ եռացրած ջրի մեջ և եփել առնվազն կես ժամ։ Թուրմը պետք է ընդունել օրական չորս անգամ՝ 50 միլիլիտր։
*Երեք ճաշի գդալ եզան լեզվի սերմը լցնել 0.75 լիտր եռացրած ջրի մեջ և տաքացնել ջրային բաղնիքում առնվազն 5 րոպե։ Պատրաստի արտադրանքն ընդունել օրական երեք անգամ՝ 250 միլիլիտր։
*Տատաշ գետնատարածը (Լատ՝ Tríbulus terréstris) և եղեսպակը օգնում են տղամարդկանց պտղաբերության աճին. մեկ գդալ խոտը լցնել 0.2 լիտր եռացրած ջրի մեջ, թրմել ջրային  բաղնիքի վրա կես ժամ։ Զտել  և օրվա ընթացքում խմել երեք անգամ 60-ական մլ:
*Ասթենոզոոսպերմիան բուժում են եղեսպակի (шалфей) միջոցով. խոտից 1 ճ. գդ. լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ և թրմե, բաժանել 3 չափաբաժնի: Ընդունել ուտելուց առաջ։
*Ադամի արմատը. խմեք մանրացված արմատի թուրմը՝ օրը երեք անգամ։ 
Երկու գդալ հումք լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 15 րոպե եւ խմել օրվա ընթացքում: