ԹԱ ՆԸ  ՈՐ ՊԵՍ ԲՈՒ ԺԱ ՄԻ ՋՈՑ

 

 Թա նը, որ ստացվում էր կաթի սերը կամ մա ծունը հարելով կարագ ստանալուց հետո, ոչ մի այն ծարավ ու քաղց էր հագեց նում, այլեւ ուժերն էր վերականգնում: Բուժիչ էր որոշ ստամոքսաղիքային հիվանդությունների, այր վածքի, կենդանիների, թունավոր միջատնե րի եւ օձի կծածի դեմ: Հատկապես ընդունված էր թան խմել սննդային թունավորումների, լուծի, փորացավի դեպ քում: Հավատալով Քրիստո սի մասին ավանդազրույ ին՝ փորացավը բու ժելու ամենալավ միջոցը ժողովուրդը համա րել է թթու թան խմեցնելը եւ աղոթքի ու ղե կցությամբ կոտրած գդալով որովայնը մերսե լը:

*Թան են քսել մեղվի կծածին:

*Օձի խայթած վերջույթը դրել են թթու թանով լի ամանի մեջ այնպես, որ մշակված վերքը ընկղմվի. թանի թթվությունը. գրգռել եւ քաշել է իր մեջ թույնն ու վարակը: Թթու թան են խմել նաեւ մրսածության, հարբուխի դեպքում. այն ոչ միայն բուժել, այլեւ հովացրել է ջերմող հի վան դին:

*Հիվանդին նաեւ թանով լողաց րել են:

* Մրսածության դեմ բուժիչ էր նաեւ թանի գո լորշին, որով քրտնեցրել են հիվան դին:

* Տերեւ ների մեջ փաթաթած խորոված չորաթանը վերքին դնելով՝ բուժել են քարխե ծը՝ ոտքերի տակի վերքերը:

*Ժողովրդի համոզմամբ՝ բուժիչ հատկու թյամբ օժտված է նաեւ թանապուրը. դողէրոց քով հիվանդին թանապուր են խմեց րել:

*Քարխեծը բուժելու նպատակով՝ թանապու րում եփված ձավարը կապել են ուռուցքին. փափկեցրել է եւ բուժել: