ԹՈՒԹՔԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՄ ՄԱՔՈՒՐ ՅՈՒՂ ԿՈՒԼ ՏԱԼՈՎ

Հետաքրքիր է, որ երեկ հենց այդ մասին էինք խոսում. ծանոթուհիս ասաց, որ ծննդաբերությունից հետո իր մոտ շատ մեծ թութք էր առաջացել, ցավերն անտանելի են եղել: Պատրաստվել է գնալ վիրահատության, երբ նրան տեսության է եկել մի մամիկ եւ ասել.§Ոչ մի վիրահատության էլ չես գնալու, ես քեզ կբուժեմ, չեմ թողնի, որ դանակի տակ ընկնես: Որեմն էսպես. ամեն առավոտ, անոթի վիճակում, կուլ ես տալիս 1 թեյի գդալի չափով մաքուր, հալած տնական յուղ: Վերջ: Պետք է վեց ամիս կուլ տաս: ¦ Ծանոթուհիս ասաց՝ յուղը կուլ տալու առաջին օրվանից հասկացա, որ ցավը մեղմանում է, երրորդ օրը, գրեթե, ցավ չունեի, շաբաթվա վերջին թութքն անհետացել էր. բայց ես ոչ թե 6 ամիս կուլ տվեցի այդ մաքուր յուղը, այլ մոտ մեկ ամիս: Առ այսօր մոռացել եմ թութքի ցավի մասին: